Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիի հետ։ Հանդիպման մասին տեղեկություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, ներառյալ Հռոմի Պապ Լևոն 14-րդի Լիբանան կատարած այցը, Լիբանանում տիրող իրավիճակը, Հայաստան-Իրան հարաբերությունները և «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված խնդիրները։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը և երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը։ Դեսպան Մոջթաբա Ամանին նաև հրավիրել է Վեհափառ հայրապետին այցելել Իրան՝ շարունակելու երկխոսությունը և խորացնելու համագործակցությունը։

