«Բարսելոնա»-ի հանդիպումների վերաբերյալ RMC Sport-ը հետաքրքիր վիճակագրություն է ներկայացրել:
Աղբյուրը նշում է, որ Էռնեստո Վալվերդեի գլխավորությամբ «Բարսելոնա»-ն առանց թիմի առաջատար Լիոնել Մեսսիի մասնակցության հանդիպումներում շատ դժվարությամբ է հաղթանակներ տոնում: Նման հանդիպումների միայն 16%-ում է «Բարսելոնա»-ն հաղթանակ տոնել:
Հիշեցնենք, որ Մեսսին այժմ վնասվածք ունի և չի մասնակցելու Լա Լիգայի 7-րդ տուրի՝ «Խետաֆե»-ի հետ խաղին: