Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսի մասին։
«Ես Մեսսիի հետ չեմ պատերազմել: Ես նույնը կանեի մեր առաջնության ցանկացած այլ ֆուտբոլիստի համար:
Որպես լիգա՝ մեր պարտականությունն է պաշտպանել օրենքի գերակայությունն ու արդարությունը: Պետք է հարգել պայմանագրերի կետերը անկախ նրանից՝ ձեր անունը Մեսսի է, թե Պեպիտո Պերես:
Ես առանձնահատուկ սեր ունեմ Լեոյի նկատմամբ, պաշտում եմ նրան: Սա մեր ֆուտբոլի վերջին 20 տարիների պատմությունն է: Ինչպե՞ս կարող ես նրա դեմ պատերազմել: Ես շեշտում եմ, որ ես պարզապես ուզում էի, որ պայմանագրերը հարգվեն:
Չնայած նրա փաստաբանները այլ բան են ասում, նրա պայմանագիրը թափանցիկ է: Պարբերության սխալ մեկնաբանությունը հանգեցրեց սխալի:
Ի վերջո, ուրախություն է պատճառում մեզ, որ Մեսսին որոշեց խուսափել իրավական բախումներից և կշարունակի խաղալ իր կյանքի թիմում», – մեջբերում է Տեբասի խոսքերը Mundo Deportivo-ն: