fbpx
Երևան

ԲՀԿ-ից Հռիփսիմե Առաքելյանը վայր է դրել ավագանու մանդատը

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը վայր է դրել մանդատը։ Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում։

«Այն ինչ կատարվում է մեր երկրում վերջին 3 տարվա ընթացքում՝ բոլորիս է հայտնի և ակնկալել, որ քայլականների հետ հնարավոր էր որևէ հաջողության հասնել՝ սին հույսեր էին։

Իսկ ահա վերջին յոթ ամսվա խայտառակ իրողություններն ինձ համար այլևս անհնարին դարձրեցին այս անպատասխանատուների հետ որևէ բան քննարկելը, աշխատելը, նիստերին մեկ դահլիճում գտնվելը, դա իմ սկզբունքներին հակասում է», – գրել է Առաքելյանը։

Նա շնորհակալություն է հայտնել ԲՀԿ-ին ու մաղթել հաջողություն առաջիկա ԱԺ ընտրություններում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ