Սպորտ

Արարատ-Արմենիա – Սաբուրթալո հանդիպումը կսպասարկեն շվեյցարացի մրցավարները

Վաղը՝ օգոստոսի 6-ին, Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալելու է վրացական «Սաբուրթալոյին»:

Հանդիմումը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Այն սպասարկելու է շվեյցարական մրցավարական անձնակազմը:

Խաղը սպասարկելու է Ալեն Բյերին: Այս մասին տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից: Գլխավոր մրցավարի օգնականներն են Յան Կեբելին և Սերտաչ Կուրնազչան: Չորրորդ պաշտոնյան Ուրս Շնիդերն է:

«Արարատ-Արմենիա»-«Սաբուրթալո» հանդիպումը մեկնարկելու է 19:00-ին: Խաղի տոմսերը վաճառքում են, արժեքը՝ 200-1000 դրամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ