Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմփսին»:
Հանդիպման 45+1 և 58-րդ րոպեներին «դուբլի» հեղինակ է դարձել Լուիս Օգանան:
Հաղթելով 4:1 ընդհանուր հաշվով՝ հայկական ակումբը դուրս է եկել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ, որտեղ կմրցի Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալո» ակումբի հետ:
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
