Հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող թիմը դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլ։
Թբիլիսիի Միխաիլ Մեսխիի անվան մարզադաշտում այսօր՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցավ Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի «Սաբուրթալո» – «Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը։
Հայկական «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Սաբուրթալո»-ի նկատմամբ՝ գրավելով մրցակցի դարպասը 2 անգամ։
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Անտոն կոբյալկոն, իսկ 67-րդ րոպեին թիմին վաստակած 11-մետրանոց հարվածով էլ ավելի առաջ մղեց Պետրոս Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ Երևանում կայացած խաղում հայկական ակումբը պարտվել էր հասել 2-1 հաշվով։
https://www.youtube.com/watch?v=wE0oAHmMmWw&t=12s