Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա:
«Զարգանում են Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական կապերը: Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել է Երևանում կայացած ոգեկոչման միջոցառմանը` նվիրված Հայոց ցեղասպանութան զոհերի հիշատակին: Մայիսի 16-18-ը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա»,-ասված է հաղորդագրությունում:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով ՌԴ ԱԳՆ հայտարարությանը: