Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին զոհված զինծառայողների հիշատակին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։


