fbpx
Խորհրդարան

Քաշքշուկ ԱԺ-ում․ Արարատ Միրզոյանը սաստեց հրահրողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նիստի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթին, որը դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի՝ լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ։

«Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»,-ասել էր Պետրոսյանը։

Արման Բաբաջանյանն իր ելույթի սկզբում նշեց, որ ԲՀԿ-ի անունից՝ ինչ-որ մեկն այստեղ պետք է ներողություն խնդրի այդ խայտառակ պահվածքի համար:

«ԱԺ նախագահին կոչ եմ անում, որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին»: Նրա խոսքի ժամանակ հնչեցին ծափահարություններ, իսկ տեղից ԲՀԿ-ական պատգամավորներից մեկն ինչ-որ բան ասաց, ինչին Բաբաջանյանն արձագանքեց. «Լռեք, երբ ես խոսում եմ: Երկչոտ ու վախվորած ոստիկանությունով մենք չենք կարող պայքարել քրեական աշխագհի ու հանցավորության դեմ: Նախ ոստիկանությանը պետք է անհրաժեշտ գործիքները տալ, որ կարողանանք արմատախիլ անել այսպիսի կեցվածքն ու անպատասխանատու դիրքորոշումը մեզանում»:

Այս ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյաննը գնաց դեպի Արման Բաբաջանյանը․ վերջինս ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:

Իմքայլական պատգամավորներն ու ԲՀԿ-ականները Դալլաքյանին թույլ չտվեցին մոտենալ Բաբաջանյանին: ԲՀԿ-ականին զսպում էին ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, «Իմ քայլից» Արմեն Խաչատրյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Արմեն Փամբուխչյանը:

Արձագանքելով միջադեպին՝ Արարատ Միրզոյանն ամբիոնից ասաց. «Պատգամավորները հերթագրվում ու ամբիոնից խոսում են և չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից և «հայաթի բիսեդկում լռվի»։

Դեռ մեկ ելույթ հետո լարվածությունը ԱԺ նիստերի դահլիճում չէր անցնում: ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանը դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին՝ ասաց. «Ռազբորկա՞ եք ուզում անեք: Չէ, ուրեմն նստեք տեղդ, լսեք ելույթը և մի գնացեք նախորդ ելույթ ունեցողի մոտ»:

Աղբյուրը՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ