Կոնֆերենցիաների Լիգա․ Արարատին փրկեց Պոբուլիչի շքեղ գոլը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

Երիտասարդին դանակահարողի ինքնությունը պարզվել է

Ամենադիտվածներ

Երեկ հայկական ակումբները մեկնարկեցին նաև Կոնֆերենցիաների Լիգայում։

Երևանի «Արարատը» արտագնա հանդիպում անցկացրեց հունգարական «Ֆեհերվարի» հետ։

Ընդհանուր առմամբ հավասար ընթացած խաղում հաշիվը բացեցին տան տերերը, բայց միայն հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ․ 84-րդ րոպեին տպավորիչ գոլ հեղինակեց Մարսել Հայստերը։ Բայց, ավելացված ժամանակի 3-րդ րոպեին ոչ պակաս շքեղ գոլով փայլեց հայկական ակումբի հարձակվող Դմիտրի Պոբուլիչը։

Այսպիսով՝ այս թիմերի միջև առաջին դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի։ Պատասխան հանդիպումը կկայանա Հայաստանում՝ հուլիսի 15-ին։

Ամենաթարմ