Սպորտ

Արարատը 2 ընկերական հանդիպում կանցկացնի

Բարձրագույն խմբում հանդես եկող «Արարատ» ֆուտբոլային ակումբի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ թիմը պատրաստվում է 2 ընկերական հանդիպում անցկացնել։

Նշվում է, որ առաջին այդպիսի հանդիպումը կայանալու է մայիսի 6-ին՝ Առաջին խումբը ներկայացնող «Մասիս» ակումբի հետ, իսկ 2-րդ հանդիպումը մայիսի 9-ին՝ արդեն Բարձրագույն խումբը ներկայացնող «Գանձասար-Կապանի» հետ։

Հաղորդվում է նաև, որ 2 հանդիպումներն էլ կկայանան 16:00-ին՝ Ձորաղբյուրի մարզաբազայում։

https://www.facebook.com/fcararatyerevanofficial/photos/a.1439134732786808/3283796971653899/?type=3&__xts__%5B0%5D=68.ARDhJ8nn03NFTNxFpyyBha6XWjXpIbcJBr-RngoBXSGE5Jied7s1I6cwT2ljFdLFTK_YwuK0D4fCaLQIwnbDBgLCzftd1YtRDqcemFbfPYBRdve8coQ4hqlOdZsVBqNIyYRz4gtw4mGpA2mGkFFuVuTBEZQcHj1q5Plk-1B0xfIREuzWf8n6N1oIup3d2M43NoYDcyvgRpMGsvIVQdm1FMiyOudnzsryWLoX28L92VCqVaA4hPYOItvcEfSBuyA4-caCqpLQSZzsAWRe2lndEsTT1mqwislToWve6jU4oDt8R8uZ2u_PEnkP0KoT0Z6E2qGYvQThwtFKCQFKE-k3zN8nO98M&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ