Երևանի «Արարատը» հուլիսի 29-ին Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում մրցելու է լեհական «Շլյոնսկի» հետ։ Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:00-ին։
Հայկական ակումբի ֆուտբոլիստներն այսօր առավոտյան ուղիղ չվերթով մեկնել են Լեհաստանի Վրոցլավ քաղաք, որտեղ էլ հենց կայանալու է հանդիպումը։
«Արարատը» Լեհաստան է մեկնել հետևյալ ֆուտբոլիստներով․
Դարպասապահներ. Վսևոլոդ Երմակով, Արման Սիմոնյան։
Պաշտպաններ. Հրայր Մկոյան, Խուան Բրավո, Մարկո Պրլևիչ, Ժիրայր Մարգարյան, Հովհաննես Նազարյան, Ռոբերտ Հակոբյան։
Կիսապաշտպաններ. Դավիթ Մանոյան, Էդգար Մալաքյան, Դիմիտրիյե Պոբուլիչ, Ալիկ Առաքելյան, Իգոր Ստանոևիչ, Էրիկ Վարդանյան, Ալիյու Իսահ, Գոռ Մալաքյան։
Հարձակվողներ. Մորի Կոնե, Ռազմիկ Հակոբյան, Սերժ Դեբլե, Յակուբա Սիլուե։
Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին հանդիպումում հայկական ակումբը ցավալի պարտություն կրեց 2-4 հաշվով, սակայն այդ հաշիվը չի արտացոլում այն իրավիճակը, որը տիրում էր դաշտում։ «Արարատն» այդ խաղում առնվազն ոչ-ոքիի էր արժանի, բայց մրցակիցը ավելի հաջողակ գտնվեց։ Երկրորդ խաղում հայկական ակումբը միանշանակ կարող է կամք դրսևորել ու արժանի պայքար մղել հաջորդ փուլ անցնելու համար։