Արարատյան դաշտում վերջին օրերին ձևավորվել է դասական ձմեռային սինոպտիկական պատկեր

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Արարատյան դաշտում վերջին օրերին ձևավորվել է դասական ձմեռային սինոպտիկական պատկեր

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն»
Վերջին օրերին Արարատյան դաշտում, ինչպես նաև հարակից նախալեռնային հատվածներում, ձևավորվել է դասական ձմեռային սինոպտիկական պատկեր՝ կայուն ջերմաստիճանային ինվերսիա, մառախուղ և գրեթե անփոփոխ ցածր ջերմաստիճան։

Ջերմաստիճանային ֆոն
Օդի ջերմաստիճանի օրական ընթացքը այդ շրջաններում բավական թույլ է՝ ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանի տարբերությունը տատանվում է 4-6°C-ի սահմաններում։ Սա բնորոշ է ինվերսիոն իրավիճակներին, երբ սառը օդը «լճանում» է հովիտներում ու նախալեռնային տարածքներում:

Մառախուղ
Ինվերսիայի պայմաններում մառախուղը տարածվում է ոչ միայն Արարատյան դաշտում, այլև հարակից նախալեռնային հատվածներում, պահպանվելով նույնիսկ ցերեկային ժամերին և արեգակնային ճառագայթումը բավարար չէ սառը օդի շերտը քայքայելու համար։

Երբ թվում է, թե ձյուն է գալիս, բայց իրականում՝ ոչ
Ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում մառախուղի մանր կաթիլները ենթարկվում են դեսուբլիմացիայի՝ ջրային գոլորշին անմիջապես անցնում է պինդ վիճակի առաջացնելով մանր սառցաբյուրեղներ։

Արտաքուստ սա կարող է հիշեցնել թույլ ձյուն, սակայն իրականում դա տեղումներ չեն։ Դրանք մառախուղից առաջացած սառցային մասնիկներ են, որոնք.
-նստում են ճանապարհների, ծառերի, լարերի վրա
-արագ սառչում են մակերևույթին
-առաջացնում են մերկասառույց, հաճախ՝ աննկատ:

Վտանգ ճանապարհներին
Այս երևույթը հատկապես վտանգավոր է, քանի որ մերկասառույցը կարող է ձևավորվել առանց տեղումների, և վարորդները հաճախ չեն սպասում նման պայմանների։ Ճանապարհը կարող է թվալ պարզապես խոնավ, մինչդեռ իրականում այն սառցակալած է։

Լևոն Ազիզյան (ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն)

Հրապարակող՝

Ամենաթարմ