Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հերքել է լուրերը, թե մարզի Արավուս գյուղի հատվածում հայկական կողմը ադրբեջանական կողմին տարածքներ է զիջել:
«Դեկտեմբերի 6-ին կորպուսի հրամանատարի հետ միասին հանդիպել են ադրբեջանական կողմին և քննարկել բնագծերը: Դրանք որոշակի հետ են բերվել, սակայն Լաչինի վարչական տարածքում: Սյունիքի վարչական տարածքից և Հայաստանի պետական սահմանից անգամ 1 մետր հող չի զիջվել»,- նշել է Բաբայանը:
Նրա խոսքով՝ Արավուսի ինքնապաշտպանական ջոկատը Լաչինի վարչական տարածքից հետ է եկել դեպի ՀՀ պետական սահման: