fbpx
Հասարակություն

Մանե Գևորգյանն անդրադարձել է Միքայել Սրբազանի հայտարարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակցել է պատարագին ոչ միայն որպես վարչապետ, այլև որպես քրիստոնյա, ու կառավարության ղեկավարի համար որեւէ տարբերություն չկա, թե ով է պատարագ մատուցող հոգևոր հովիվը։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հոգեհանգստի կարգ չմատուցելուն։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակցել է պատարագին ոչ միայն որպես վարչապետ, այլև որպես քրիստոնյա, ու կառավարության ղեկավարի համար որևէ տարբերություն չկա, թե ով է պատարագ մատուցող հոգեւոր հովիվը։ Ավելին՝ Հոգեհանգստի արարողությունը 32 տարի առաջ կյանքից հեռացած մարդկանց հոգիների համար էր առաջին հերթին։

Որևէ գնահատականից զերծ մնալով հանդերձ՝ Միքայել Սրբազանի հայտարարություններն ու գործողությունները միայն տարակուսանք են հարուցում։

Կարծում եմ գյումրեցիներն իրենք կտան այդ հայտարարությունների գնահատականը»,- գրել է խոսնակը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում էր՝ հարգանքի տուրք մատուցելու 1988-ի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։ Նշենք, որ Շիրակի թեմի առաջնորդը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հոգեհանգստի կարգ մատուցել։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=5307741952584197&id=100000453356168

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ