«Արմենպրեսս»-ի հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով մեկնել է Անկարա, հանդիպել Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
«Անկարայում մենք Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ բաց ու օգտակար քննարկում ունեցանք: Իրանը և Թուրքիան երկու հիմնական դերակատարներ են, որոնք անհերքելի դեր ունեն տարածաշրջանի խաղաղության և կայունության հարցում»,- Արաղչին նշել է իր Twitter-ի իր միկրոբլոգում։
«ՌԻԱ նովոստի» գործակալությանը տրված հարցազրույցում՝ Արաղչին ասել է, որ Թեհրանի խաղաղության ծրագիրը հիմնվում է «տարածաշրջանային երկրների, այդ թվում Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցության վրա»։
Հոկտեմբերի 29-ին Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը Երևանում հանդիպել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, իսկ հոկտեմբերի 30-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Frank and productive discussion with Deputy Foreign Minister Sedat Önal in Ankara. Iran and Turkey are two major players with undeniable role in peace and stability of the region. pic.twitter.com/nYP4lBGxB3
— Seyed Abbas Araghchi (@araghchi) October 31, 2020