Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությանը

Հրապարակող՝

5CE6CF14-FDF0-4CA0-9FCE-469F72047833_w1597_n_r1_st

Ամենադիտվածներ

Օգոստոսի 31-ին ՀՀ կառավարությունը հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։

«Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և տարածքային կենտրոնների ղեկավարները։

Արայիկ Հարությունյանին ներկայացվել են 2019 թվականից ի վեր Տեսչական մարմնում տեղի ունեցած բարեփոխումները, քննարկվել են ընթացիկ աշխատանքները և առկա խնդիրները։

Նշվում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ առկա խնդիրները լուծելու և նախատեսված բարեփոխումներն առաջ մղելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ