Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ում ուղիղ եթեր է արել, որի ժամանակ հայտարարել է, որ որևէ պատճառ չկա դասերը չսկսելու:
«Անցած ամբողջ շաբաթը, երբ արձակուրդ էր հայտարարված, մենք ուշադիր հետևել ենք այն տենդենցներին, որ կան, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հետևել ենք համաճարակային ֆոնին և արձանագրել ենք, որ անցած ամբողջ շաբաթվա ընթացքում սուր շնչառական վիրուսներով հոսպիտալացման դիմումների թիվը նվազում է, և ընդհանուր առմամբ որևէ պատճառ չկա, որ դասերը չվերսկսեն։ Ամեն ինչ հանգիստ է, որևէ լարվածություն չկա հիվանդությունների հետ կապված, կորոնավիրուսի հետ կապված։ Վաղը բոլոր ուսումնական հաստատությունները կվերսկսեն դասերը։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»,-նշել է նա։
https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158083006253501/
