Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց նաև Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարը։
9 հնարավորից վաստակելով 6 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ Արցախի հանրապետությունը ներկայացնող գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը։ Նույնքան միավոր վաստակած Զուրաբ Ստուրուան գրավեց 2-րդ հորիզոնականը, իսմ Արթուր Դավթյանը 5,5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը։
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
