fbpx
Արցախ

Արցախի ԱԳ նախարարի տեղակալը ԱՄՆ-ում համաժողովի է մասնակցել

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արցախի ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը մասնակցել է ԱՄՆ Արևմտյան ափի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Արցախի կայուն զարգացման հարցերին և ելույթով հանդես եկել «Արցախը և ակտիվությունը ԱՄՆ-ում» խորագիրը կրող քննարկումներին։

Արմինե Ալեքսանյանը, մասնավորապես, ընդգծել է Արցախի և սփյուռքի միջև համագործակցության սերտացման անհրաժեշտությունը՝ համահայկական նպատակների իրականացման գործում և սփյուռքի կազմակերպությունների ներուժի օգտագործումը՝ Արցախում կենսական նշանակություն ունեցող ոլորտների՝ մասնավորապես, տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության և զբոսաշրջության կայուն զարգացման համար։

Միջոցառման ավարտին Արմինե Ալեքսանյանը պատասխանել է ներկաների հարցերին։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ