Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 28-ին շնորհավորական նամակներ է ուղարկել Կանադայի Համայնքների պալատի «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ղեկավար Ռեյչել Հարդերին և խմբի մյուս անդամներին՝ խորհրդարանում վերընտրվելու կապակցությամբ։
Նամակում մասնավորապես նշված է.
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Կանադայի Համայնքների պալատում վերընտրվելու առթիվ։
Արցախի ժողովուրդը մեծապես գնահատում է հայկական նշանակության հարցերում Ձեր՝ որպես «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ղեկավարի ներգրավվածությունն ու աջակցությունը։
Վստահ եմ, որ Ձեր գործունեությամբ առաջիկայում ևս կնպաստեք Կանադայի և Արցախի միջև համագործակցության խորացմանը, մասնավորապես՝ հումանիտար ոլորտում փոխգործակցության ամրապնդմանը։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ խորհրդարանական գործունեություն»։
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին