Արցախի նախագահի ընտրությանը ուղղված ցանկացած ապօրինի միջամտություն դատապարտելի է. «Երկիր ծիրանի»

Հրապարակող՝

Արցախի նախագահի ընտրությանը ուղղված ցանկացած ապօրինի միջամտություն դատապարտելի է. «Երկիր ծիրանի»

Ամենադիտվածներ

Արցախի գործադիր իշխանության ղեկավարի ընտրությանը ուղղված ցանկացած ապօրինի միջամտություն դատապարտելի է: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Արցախում մեկնարկած գործադիր իշխանության ղեկավարի ընտրության քարոզարշավը, 2019 թվականի մայիսի 29-ի գիշերից, լույս մայիսի 30-ը, մտել է անհանդուրժողության եւ պառակտման նոր փուլ:

Այդ ուշ գիշերին Սեւանի մայրուղու` Սեւան-Մարտունի ճանապարհահատվածի փակելը, եւ Արցախյան ազատամարտի հերոս Սամվել Բաբայանի քաղաքական թիմակիցների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելը` ահազանգ են ազգային պառակտման սադրիչ գործողության իրականացման, եւ կարող են հիմք հանդիսանալ անթույլատրելի արյունալի բախման` հայ ազգի տարբեր հատվածների միջեւ: Մենք իրավունք չունենք թույլ տալու սխալներ:

Արցախում գործադիր իշխանություն ձեւավորելու համար քաղաքական պայքարը պետք է ընթանա օրինականության սկզբունքի հիման վրա: Արցախը, որպես Հայոց արդի պետականության լինելիության կարեւոր բաղկացուցիչ մաս, քաղաքակիրթ ընտրությունների միջոցով պետք է եւ կարող է ընտրել գործադիր իշխանության ղեկավար, իսկ այդ ընտրությանը ուղղված ցանկացած ապօրինի միջամտություն դատապարտելի է»:

Ամենաթարմ