fbpx
Արցախ

Արցախի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է տոնական օրերին հանրապետության բնականոն կենսագործունեության ապահովումը։ Նախագահն ընդգծել է, որ սահմաններում իրավիճակն ամբողջովին վերահսկվում է, և Պաշտպանության բանակը վստահորեն իրականացնում է իր առաքելությունը։

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմամբ և բոլոր վիճահարույց հարցերը խաղաղ ճանապարհով հանգուցալուծմամբ։

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մանակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ