fbpx
Առողջապահություն

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 24-ին կատարվել է 86 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք։

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 33 պացիենտ, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 286 քաղաքացու հետազոտություն, որից 1028-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ