ՊՍԺ-ն ասել է, թե որքան գումարի դիմաց բաց կթողնի Մբապեին

Ամենադիտվածներ

Մբապեն չի մասնակցի Ռեալի հետ հանդիպմանը

Քիչ առաջ հայտնել էինք, որ, ըստ TF1-ի, «Ռեալ» Մադրիդը պաշտոնական առաջարկ է արել ՊՍԺ-ին՝ Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար։ Մադրիդյան ակումբը առաջարկել էր 160 միլիոն եվրո, որը մերժվել էր ֆրանսիական ակումբի կողմից։

Արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ ՊՍԺ-ն հայտնել է Մբապեի տրանսֆերի գինը։ Փարիզյան ակումբը ցանկանում է 22-ամյա աստղային հարձակվողի համար ստանալ 200 միլիոն եվրո։

Այս մասին հայտնում է L’Equipe-ն։

Հիշեցնենք, որ Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հաջորդ ամառ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ