Արցախ

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 30-ին կատարվել է 76 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք։

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 24 վարակակիր: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 577 քաղաքացու հետազոտություն, որից 1053-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ