Արցախի Հանրապետությունում օգոստոսի 6-ին կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք։
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Արցախում 2021 թվականի ընթացքում քովիդի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10585 քաղաքացու հետազոտություն, որից 981-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։