Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք:
Նշվում է, որ վարակակիրները Ստեփանակերտից են, նախկինում հաստատված օջախից:
Ընդհանուր առմամբ, Արցախում COVID-19-ը ախտորոշվել է 173 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 66 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով144 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3 940 փորձանմուշի հետազոտություն:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/165150028459119?__cft__[0]=AZUcVuE68BYvKVDsmcRLtmvtD5f-IN-K67LaevwSIfX8K0JCVRe7RzJIifuagytY_0eL9UutCFQuknL0nX_75pM6bi-raYGha5gmCGyKEMQbNXRsKYxLUdf8HZfmG_S9nmEggLB2-FV12akou2QT3123VLjizbYKIMxYZMcL5bB-Tw&__tn__=%2CO%2CP-R
