fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսի ևս մեկ նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում:

Նշվում է, որ այդ շրջանակից 2 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19-ը: 2 նոր դեպք էլ գրանցվել է նախօրեին Ստեփանակերտում հաստատված վարակի օջախի կոնտակտավորների շրջանում:

Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտի կորոնավիրուսային երկու օջախներից հիվանդությունը հաստատվել է 4 քաղաքացու մոտ: Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում:

Այսպիսով, հուլիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 4 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի:

Պացենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության:

Ընդհանուր թեստավորումների քանակը 2014 է:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/159103565730432?__cft__[0]=AZWfurBy29NQXZQWEQiT8xI1mSNIn6TaKhFclpk0b4SKE_ApvY5hTKVM22mRsWjw5ab7wgGw5bmNKGkhjYmfT-8ZszX8mouQPahqWJANGXxh66ib6twR0WzA6t1C9wgd8gJXhlRPcF7ZKMTcOgD0re6M6-iJIPpGPrZV3BvOP4Zv4g&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ