Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք․ ապաքինվել են ևս 2-ը

Արցախ / Տեղեկատվական շտաբ-ը գրում է.

«Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք:

Նշվում է, որ կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսով հիվանդ 2 մարդ հաղթահարել է վարակը և լքել մեկուսացման վայրը:

Այս պահին մեկուսացված է 82, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 25 քաղաքացի:

Քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ ունեցող պացիենտի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Երեք հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2350 թեստավորում»:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/160482885592500

 

 

Ամենաթարմ