fbpx
Սպորտ

ՈւԵՖԱ-ն մտադիր է փոխել ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղերի ձևաչափը

ՈւԵՖԱ-ն կարող է փոփոխության ենթարկել Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշարջանն ավարտելու համար ստեղծված նոր ձևաչափը։

Այս մասին հայտնում է AS-ը։

Նշվում է, որ կառույցի ղեկավարությունը մտադիր է 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումներն անցկացնել ոչ թե չեզոք մարզադաշտերում, այլ այն ստադիոններում, որտեղ պետք է տեղի ունենային հանդիպումները։

Միջանկյալ հիշեցնենք, որ ՉԼ-ն դադարեցվել է հենց 1/8 եզրափակչի առաջին հանդիպումից հետո, որի արդյունքում ակումբները չեն անցկացրել պատասխան խաղերը։ Ավելի վաղ որոշվել էր դրանք անցկացնել չեզոք մարզադաշտերում, բայց այդ որոշումը, կարծես, կարող է փոփոխության ենթարկվել։

Սակայն նշվում է, որ արդեն 1/4-րդ եզրափակչից սկսած թիմերը մեկական հանդիպում, այնուամենայնիվ, կանցկացնեն չեզոք մարզադաշտերում։

Հիշեցնենք նաև, որ որոշվել է ՉԼ-ի եզրափակիչ փուլն անցկացնել օգոստոսի 12-ից 23-ը՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ