fbpx
Արցախ

Արցախում կանցկացվի նռան երրորդ փառատոնը

ԱՀ Մարտունու շրջվարչակազմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 19-ին շրջկենտրոնում կազմակերպվելու է նռան երրորդ փառատոնը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Անի Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ փառատոնին կազմակերպվելու է ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ իրենց արտադրանքն են վաճառքի հանելու Մարտունու և հանրապետության մյուս բոլոր շրջանների նռան մշակմամբ զբաղվող այգեգործները:

Փառատոնին ներկայացվելու են նաև մշակութային կենտրոնների սաների ձեռքի աշխատանքները. սպասվում են հետաքրքիր նորություններ:

Խոսելով նախատեսվող տաղավարների քանակի մասին՝ Ա. Խաչատրյանն ասել է, որ առայժմ հստակ թիվ չեն կարող ասել, քանի որ հայտագրման փուլը դեռ չի ավարտվել:

Աղբյուրի զրուցակիցը նշել է նաև, որ Արցախի տարբեր շրջաններում փառատոնների կազմակերպումը լավ հնարավորություն է ստեղծում, ոչ միայն բացահայտել տվյալ շրջանի ներուժը, այլև նոր կապեր ստեղծել արտադրողների, ինչու չէ, նաև վերամշակող կազմակերպությունների հետ:

Փառատոնի մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ