Որոշում է կայացվել Արցախի Մարտակերտ շրջանի Գետավան համայնքի տարածքում նոր խոշոր ՀԷԿ կառուցել։
Այս մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է Facebook-ի իր էջում։
Նա նշել է, որ Արցախյան 2-րդ պատերազմից հետո Արցախի բռնազավթված տարածքներում է մնացել էներգետիկ հզորությունների զգալի մասը, և Արցախն արտահանող երկրից վերածվել է ներկրողի։
Հարությունյանն ընգծել էներգետիկ ինքնաբավությունը վերականագնելու կարևորությունը՝ տնտեսության վերականգնման ու Արցախի կենսագործունեության տեսանկյունից։
«17,6 ՄՎՏ հզորություն ունեցող «Գետավան-1» ՀԷԿ-ի՝ շուրջ 25 միլիոն դոլար արժողությամբ նախագծի մեկնարկը տրվելու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով, իսկ առաջիկայում դրան միանալու հնարավորություն կունենան նաև այլ ներդրողներ», – գրել է նախագահը:
