ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ստեփան Մելքոնյանն ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։
Այս մասին փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Ստեփան Մելքոնյանին 2021 թվականի օգոստոսի 14-ից ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից», – ասված է համապատասխան հրամանագրի մեջ:

