Արցախում թեկնածուներից մեկը ընտրողին առաջարկել է իր օգտին քվեարկել՝ տալով 10000 դրամ

Հրապարակող՝

1-8-1024×683

Արցախում նախընտրական շրջանում ոստիկանության կողմից գրանցվել է երեք միջադեպ: Լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Արմեն Մովսիսյանը։

«Ոստիկանությունը համապատասխան ստուգումներ է իրականացնում»,-հայտնեց նա։

Վերջինիս խոսքով՝ ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ Ասկերանի շրջանի համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը, ներկայանալով բնակիչներից մեկի տուն, առաջարկել է իր օգտին քվեարկել՝ տալով տասը հազար դրամ։

«Ստուգում ենք տեղեկությունները, բավարար հիմքերի դեպքում քրեական գործ հարուցելու կամ մերժելու կապակցությամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ ընտրախախտման դեպքեր են արձանագրվել Շուշիում ու Ստեփանակերտում։

Արցախի ոստիկանապետի կողմից կա հրահանգ, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է օգոստոսի 26-ից։ Ոստիկանության ներկայացուցիչը վստահեցրեց՝ որևէ լարվածություն չկա, անհանգստանալու որևէ առիթ չկա։

Արցախի ոտիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետն էլ ասաց, որ այսօր ժամը 20։00-ից սկսվելու է խստացված ռեժիմով ծառայությունը։

Ամենաթարմ