քվեարկություն
Ընտրողների ցուցակների մաքրման դաշնային նախաձեռնությունը՝ վիճահարույց տվյալների բազաների ֆոնին
Թրամփի վարչակազմը պահանջում է նահանգներից օգտագործել SAVE համակարգը ընտրողների իրավասությունը ստուգելու համար, ինչը մտահոգություններ է առաջացնում սխալների բարձր մակարդակի և օրինական քաղաքացիների հնարավոր բացառման վերաբերյալ։
Ռեբա Մակենթայրը՝ «The Voice»-ի նոր մրցութային շրջանի առաջատար մարզիչ
Ռեբա Մակենթայրը 2025-ի դեկտեմբերին դարձավ «The Voice»-ի 28-րդ մրցաշրջանի առաջատար մարզիչներից մեկը՝ նոր մրցութային կանոններով։ Նա նաև հայտնվեց NBC-ի «TODAY» հաղորդման տոնական թողարկումներում՝ ընդգծելով իր ազդեցությունը երաժշտության և հեռուստատեսության ոլորտներում։
e-Draft.am-ում է Արցախից բռնի տեղահանված անապահով ընտանիքներին աջակցելու ծրագիր. Կողմ՝ 8, Դեմ՝ 408, մինչև մարտի 21
e-Draft.am կայքում քննարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անապահով ընտանիքներին աջակցելու ծրագիրը։ Քվեարկության արդյունքներն առայժմ հակասական են՝ Կողմ՝ 8, Դեմ՝ 408։ Մինչև մարտի 21-ը հանրության կարծիքը կարող է փոխվել։ Իմացե՛ք ծրագրի մանրամասները և քննարկումները։
Վերին Դվինում և Արզնիում համայնքային ընտրություններ են
Այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ժամը 11:00-ի դրությամբ, Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավուն քունեցողների 6,93%-ը կամ 107 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է: Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք…
Մանկական Եվրատեսիլի առցանց քվեարկությունը շարունակվում է մինչև դեկտեմբերի 11-ը
«Մանկական Եվրատեսիլի» առցանց քվեարկությունը շարունակվում է մինչև դեկտեմբերի 11-ը՝ մրցույթի մեկնարկը: Այս մասին հայտնում է «Առաջին ալիքը»: Կատարումները դիտելուց հետո կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Նարեի և ևս 2 մասնակից երկրի օգտին www.jesc.tv կայքում: Դե իսկ Նարեի հաջողակ համարը 15-ն է: Քվեարկել կարող եք աշխարհի ցանկացած կետից: Քվեարկության արդյունքները կվերածվեն միավորների և կհայտարարվեն մրցույթի ժամանակ։
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստ. Ուղիղ
Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը։ Խորհրդարանում քվեարկության է դրվել նիստի օրակարգում ընդգրկված 27 հարցերը։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»…
19 տեղամասում վերահաշվարկի, իսկ 6-ում՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ԿԸՀ դիմումներ են ստացվել
2022 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 27-ը՝ ժամը 11.00-ն: Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 19 դիմում է ստացվել 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է…
Ժամը 20։00-ի դրությամբ 18 համայնքներում քվեարկել է 119 469 քաղաքացի. ԿԸՀ
Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 50.47 տոկոսը կամ 119 469 ընտրող։ Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Առավել ակտիվ են եղել Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 77.77 տոկոսը, քվեարկությունների ամենափոքր թիվն արձանագրվել է Ջրվեժում՝ 27.20 տոկոս։
Ջոնսոնին անվստահություն հայտնելու հարցով քվեարկությանը մեծամասնությունը դեմ է արտահայտվել
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հունիսի 6-ին տեղի է ունեցել վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու հարցով քվեարկություն: Գործընթացը նախաձեռնել էին վարչապետի կուսակիցները՝ Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության 50-ից ավելի պատգամավորներ: Քվեարկության արդյունքում 211 խորհրդարանականներ դեմ են արտահայտվել վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկին, 148-ը՝ կողմ: Ջոնսոնի ներքին և արտաքին քաղաքականության նկատմամբ պահպանողականները սկսել են դժգոհություն հայտնել դեռ 2021 թ. վերջին՝…
Ներկայացվել են Քրիստոսի արձանի լավագույն տարբերակները. հայտարարվել է քվեարկություն
Ընտրվել են Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի լավագույն 12 տարբերակները, որոնք արդեն մրցույթի 3-րդ փուլում մեկ շաբաթ կներկայացվեն հանրության ուշադրությանը։ Այս մասին ասվում է տարածված մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ մայիսի 28-ից ապրիլի 5-ը քաղաքացիները կարող են 1008 կարճ համարին հաղորդագրություն ուղարկել հօգուտ նախընտրած քանդակի։ Ըստ հաղորդագրության՝ վերջնական արդյունքների ամփոփումը կստացվի քվեարկության և հանձնախմբի որոշումների…
Աննախադեպ քվեարկություն․ որոշվում է վերջին 30 տարիների Հայաստանի խորհրդանշական հավաքականը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակի կապակցությամբ ՀՖՖ-ն կազմակերպում է աննախադեպ քվեարկություն՝ որոշելու վերջին 30 տարիների Հայաստանի խորհրդանշական հավաքականը։ Քվեարկությունն արդեն մեկնարկել է ու առաջին ընտրվելու է այդ խորհրդանշական թիմի դարպասապահը։ Քվեարկության մասնակցելու համար անցեք այս հղումով ու ընտրեք Ձեր նախընտրած թեկնածուին։ Ընդհանուր քվեարկությունն ավարտվելու է ապրիլի 17-ին՝ ժամը 18:00-ին։
Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանի Հանրապետության նախագահ
Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը գաղտնի քվեարկության ընտրեց Հայաստանի նոր նախագահին։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրության 2-րդ փուլի արդյունքները, տեղեկացնելով, որ քվեարկությանը մասնակցել են 71 պատգամավորներ։ Արդյունքում՝ 71 կողմ ձայնով նախագահ ընտրվեց Վահագն Խաչատուրյանը։ Նշենք, որ Խաչատուրյանն ընտրվել է 7 տարի ժամկետով։
Նոր գործառույթ Twitter-ում․ արդեն կարելի է քվեարկել
Twitter սոցիալական ցանցն ամբողջ աշխարհի օգտատերերի համար ավելացրել է թվիթներին քվեարկության հնարավորությունը։ Այս մասին հայտնում են Twitter Support-ից։ Նշվում է, որ այսուհետ օգտատերերը կարող են այլոց թվիթներին «կողմ» (Upvote) և «դեմ» (Downvote) քվեարկել։ Ըստ աղբյուրի՝ Downvote-երը կկարողանա տեսնել միայն թվիթի հեղինակը։
ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Հայաստանի նոր ՄԻՊ-ին
Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ ընթացավ ՀՀ մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությունը։ Ընտրության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Քվեարկության մասնակցել են 107 պատգամավորներից 68-ը, որոնք բոլորը կողմ են քվեարկել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությանը, ով որոշ ժամանակ առաջ զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Նշենք, որ ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությունը։ Այսպիսով, ՀՀ նոր մարդու…














