Արցախի տեղեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում: Շտաբը հայտնում է, որ երկրում կորոնավիրուսային հվանդության 3 նոր դեպք է հաստատվել:
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել են:
Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 26-ը հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը: Մեկուսացված է 98 քաղաքացի, առայսօր թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 984 նմուշառում»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/148084830165639/?type=3

