Հասարակություն

Ճանաչում հանուն միացման. Արցախի հարցի լուծման դուռը․ Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում:

«Լուծման դուռը Արցախի անկախության միջազգային ճանաչումն է հանուն Արցախի Հայաստանին միացման: Բանալին, որը բացելու է այդ դուռը մերժումն է բոլոր հներին և գործողներին միասին, որոնք վարել են պարվողական ու հանձնողական նույն քաղաքականությունը թե՛ Արցախի հետ կապված, թե՛ արտաքին կուրսի հետ կապված, որը դիվերսիֆիկացման կարիք ունի:

Մենք Արցախը ՀՀ անկախության հռչակագրով ճանաչել ենք ՀՀ մաս, մնում է՝ Արցախն էլ որպես անկախ միջազգային սուբյեկտ միանա ՀՀ-ին: Դրա համար անհրաժեշտ է միջազգային ճանաչում ստանա, ինչը մեզ արդեն առաջարկել է Ֆրանսիան, և վստահ եմ, որ շատ երկրներ կանեն, միգուցե Ռուսաստանը ևս, երբ տեսնի դրանում իր և մեր շահերի համընկնումը»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5033147130030474

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ