Անցած օրվա ընթացքում Արցախ է վերադարձել 2,115 մարդ

ՌԴ պաշտպամության նախարարությունը հայտնում է, որ անցած օրվա ընթացքում Հայաստանի տարածքից ռուսական խաղաղապահ ուժերի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2,115 մարդ:

Հայտնենք, որ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 14-ից մինչև օրս 21,083 փախստական է վերադարձել նախկին բնակության վայր:

Նշենք, որ շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է:

«Օրվա ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել են Ստեփանակերտի 2,85 կմ ճանապարհներ, 5,9 հա տեղանք: Հայտնաբերվել և վնասազերծվել է 104 պայթուցիկ առարկա: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում մաքրվել է 14,67 հա տարածք, 5,5 կմ ճանապարհ, 81 բնակելի շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 416 պայթյունավտանգ առարկա»,- ասվում էՊՆ հաղորդագրության մեջ:

Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքսից»:

 

Ամենաթարմ