Արցախ

Արցախ մուտք գործելիս անհրաժեշտ կլինի ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխանի թղթային տարբերակը

Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ հետայսու Արցախի Հանրապետության հսկիչ անցագրային կետերում առողջապահության նախարարության աշխատակիցները թեստավորման պահանջի լիարժեք կատարման հետ կապված ուժեղացված ստուգումներ են իրականացնելու:

«Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին համապատասխան ցուցումը տվել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:

Այսպես. Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող բոլոր այն անձանցից, ովքեր պետք է ներկայացնեն իրենց վերաբերյալ երեք օրից ոչ ավելի վաղեմության պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի պատասխանը, կպահանջվի թեստի պատասխանի թղթային տարբերակը: Սահմանային անցակետում հերթապահող առողջապահության նախարարության անձնակազմը պետք է լիարժեք հետազոտությամբ հավաստիանա դրանց իրական լինելու (այս կամ այն եղանակով կեղծված չլինելու) մեջ։ Թեստի պատասխանի իսկության մեջ կասկածներ առաջանալու դեպքում` գրությամբ կհայտնվի Արցախի Հանրապետության ոստիկանությանը՝ համապատասխան ստուգումներ իրականացնելու և հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու համար», – ասված է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ