Քաշաթաղում և Մարտունիում փոխհրաձգության և հարձակումներ չեն եղել

Հրապարակող՝

l-0x0wh-786x458z-1 (2)

Ամենադիտվածներ

Հուլիսի 26-ին Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունները:

«Ինչպես վերոնշյալ, այնպես էլ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն»,- նշում են Արցախի ՊՆ-ից:

 

Ամենաթարմ