fbpx
Առողջապահություն

Արցախում պոլիմերազային շղթայական ռեակցիայի լաբորատորիա է բացվել

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 15-ին առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի ուղեկցությամբ մասնակցել է պոլիմերազային շղթայական ռեակցիայի լաբորատորիայի բացմանը: Նորաբաց լաբորատորիայում հնարավորություն է ստեղծված կարճ ժամկետում կատարել տարբեր մանրէների և վիրուսների,այդ թվում՝ COVID-19 վարակի հայտնաբերման մի շարք հետազոտություններ: Լաբորատորիան եզակի է ամբողջ Արցախում՝ համալրված համապատասխան գույքով և ժամանակակից սարքավորումներով:

На изображении может находиться: в помещении

«ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը պետական նախարարին է ներկայացրել COVID-19 վարակի հայտնաբերման ուղղությամբ իրականացված առաջին հետազոտությունների արդյունքները: Առաջին 16 փորձանմուշներն ուղարկվել էր նաև Հայաստանի Հանրապետության նման լաբորատորիա, որտեղ ևս ստացել են միևնույն արդյունքը: Այսօր, արդեն առանց լրացուցիչ ստուգման, տեղում իրականացվել է 23 փորձանմուշի թեստավորում:

Գրիգորի Մարտիրոսյանը բարձր գնահատելով իրականացված աշխատանքն ու ներդրված ջանքերը՝ շնորհակալություն է հայտնել առողջապահության և քաղաքաշինության ոլորտի մասնագետներին՝ կարևորելով կարճ ժամանակահատվածում իրականացված շինարարական ու կահավորման աշխատանքերի խիստ անհրաժեշտությունը կորոնավիրուսի տարածման և կանխարգելման աշխատանքներում»,- ասված է հաղորագրության մեջ։

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/152699936370795

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ