Հուլիսի 15-ին ՀՀ Կառավարության նիստի ընթացքում գործադիրը ընդունել է «Ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու մասին» որոշում:
- Մինչ օրս վերադարձրել ենք 104 ռազմագերի, շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ. Փաշինյան
- Գործադիրը շարունակում է Արցախի քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման գործընթացը
Ըստ այդմ՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Սյունիքի մարզում Արցախի Հանրապետության քաղաքացիներին ժամանակավոր կացարաններ տրամադրած տնտեսավարողներին դրամաշնորհի տեսքով տրամադրել աջակցություն՝ վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում կատարված ծախսերի և կրած վնասների մասնակի փոխհատուցման նպատակով։

Միջոցառման շահառու հանդիսանում են, մասնավորապես, այն հանգստյան տները, հյուրանոցները և հյուրատները, որոնք ընդգրկված են եղել կոմունալ ծառայությունների փոխհատուցման ծրագրի շահառուների ցանկում:

