Արցախ
06:00 09/04/2020

Արցախի հանրային ծառայությունները Ստեփանակերտի խանութներում դիտարկումներ են արել

Արցախ տեղեկատվական շտաբը Facebook- ի էջում գրառում է կատարել։ Շտաբը հայտնում է, որ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 8-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում դիտարկումներ են իրականացրել։

«Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 8-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 7 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն՝ 5 գնաճ և 2 գնանկում:

Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար. ոսպ 1կգ՝ 42 դրամ կամ 6.7%, հնդկաձավար 1 կգ` 20 դրամ կամ 3.0%,սուրճ «օրիգինալ լուսաստղ» 100 գրամ՝ 3 դրամ կամ 1.4%, շաքարավազ 1կգ՝ 2 դրամ կամ 0.7%, և թեյ «Ակբար » 100 գրամ՝ 2 դրամ կամ 0.3%:

Միջին գների անկում արձանագրվելէ վարունգ 1կգ` 100 դրամ կամ 12% և կիտրոն 1հատ ՝ 17 դրամ կամ 5.7% ապրանքատեսակների համար:

Փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ»։

? Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի…

Geplaatst door Արցախ / Տեղեկատվական շտաբ op Woensdag 8 april 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ