Աշխարհ
07:00 09/04/2020

Էրդողանը քայլեր է ձեռնարկում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար. Ermenihaber.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հեռախոսազրույց  է ունեցել։ Հեռախոսազրույցի ընթացում Էրդողնը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։

«Մենք մեզ բավարար ենք, Թուրքիա»,-ասել է նախագահը և շնորհակալություն է հայտնել հայ համայնքին դրամահավաքին մասնակցելու համար։

Հայոց պատրիարքությունը հեռախոսազրույցի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որից պարզ է դառնում, որ զրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ։

Էրդողանը հայտնել է, որ քայլեր են ձեռնարկվում դեղորայքի հարցում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար։ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու խնդրի մասին ասել է, որ այդ հարցում դյուրացումներ են մտցվել։

Աղբյուրը՝ Ermenihaber.am․

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ