Սարդարապատի համայնքապետարանը հայտնում է, որ զոհվել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը։
«Մեծ ցավով ենք հայտնում Սարդարապատ համայնքի բնակիչ, Արցախի հերոս բարձրագույն կոչմանը արժանացած՝ Դավիթ Լյովայի Գրիգորյանի մահվան լուրի մասին։
Մեր Դավիթ , մեր հերոս ,մեր սարդարապատցի Դավիթ դու հաղթեցիր, մենք պարտվեցինք քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։
Խոնարհվում ենք քո առաջ, քո կատարած սխրանքների առաջ, դու պետք է մնաիր ու կրթեիր մի ողջ ժողովուրդ։
Մեր ցավակցությունն ենք հայտնում ՝ ընտանիքի անդամներին, հարազատներին, ճանաչողներին ու չճանաչողներին քանզի այս ցավը ամբողջ հայ ժողովրդի ցավն է։
Աստված հոգիդ լուսավորի․․․
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 26,11,2020 թվականին Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում»,- ասված է համայնքապետարանի հայտարարության մեջ։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=468005814165896&id=100028694438261