Արցախից թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն են ուղարկվել 27 փորձանմուշ

Հրապարակող՝

Մեկուսացված քաղաքացիներից 31-ը կրկնակի թեստավորում են անցնում

Ամենադիտվածներ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն են ուղարկվել ևս 27 փորձանմուշ: Նմուշառումներն իրականացվել են Շահումյանի շրջանի վարակի օջախի կոնտակտավոր անձանցից, բուժվող վարակակիրներից և բուժանձնակազմից:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 28 քաղաքացու մոտ, որից 8-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 581 քաղաքացի, մեկուսացվել՝ 71-ը:

https://www.facebook.com/NKR.MOH/posts/2585867618353130

Ամենաթարմ