Ինչքան Երևան քաղաքի կարմիր գծերի խնդիրը լուծեցիք, այնքան էլ ՀՀ 29800 քկմ-ի կարմիր գծերն եք պաշտպանում: Իշխանություններին զուգահեռ ինչքան մարդ էր վեհանձն հայտարարում, որ ՀՀ-ն պահելն է իրենց հիմնանպատակը: Սուտ էր:
Արցախն ու ՀՀ-ն էլ, որ կան, դա զինվորի շնորհիվ է, որովհետև քաղաքական ու քաղաքացիական հրապարակային հանդես եկող դասը սպառված է:
Մնում է զինվորը բանակ դառնա, որ մենք ունենանք պետություն: Իսկ զինվորից սկսած բանակ սարքելը հանրույթի գործն է, որը ընկղմված է «երկու քարի արանքում»՝ հայտնված ներքաշող տիղմի մեջ, որը կոչվում է թշնամական պրոպագանդա և դեգրադացված հատվածի կողմից էմոցիաների կառավարում:
Սրանք պարտավոր ենք չեզոքացնել: Չկա սրանց արդարացում: Սրանք են պետական դավաճանությունը, որ քանդում են մարդկանց հոգիները:
Կամոքենք, եթե միասնական դառնանք: #Բացում տեղի է ունենալու:
Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյան