Արցախ

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ստեփանակերտի բնակչի մոտ, ով նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր էր: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Միևնույն ժամանակ, COVID-19–ի ախտորոշմամբ 13 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 227-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 44 քաղաքացի:

Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 116 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7 071 փորձանմուշի հետազոտություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ